Նույնիսկ «Սանիթեքն» է իրար խառնվել Պապի գալու առթիվ
Հասարակություն
17:19 23/06/2016
Հայաստան

Նույնիսկ «Սանիթեքն» է իրար խառնվել Պապի գալու առթիվ

«Սանիթեք» ընկերությունից այսօր հայտնել են, թե Հռոմի  Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի գալու կապակցությամբ աշխատելու են հատուկ ռեժիմով:

Ընկերությունը հայտնում է մանրամասներ՝ «Սանիթեքը» լրացուցիչ ներգրավվելու է ընկերության թվով 195 աշխատակիցների՝ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում սանմաքրման և աղբահանության աշխատանքներ իրականացնելու համար: Նշված աշխատակիցներից 117-ը հերթափոխով աշխատելու են նաև գիշերվա ընթացքում:

«Սանիթեք» ընկերության աշխատակիցներն «օպերատիվ կերպով» աշխատելու են  նաև Հանրապետության հրապարակում կայանալիք միջոցառման ավարտից հետո՝ բազմամարդ միջոցառման արդյունքում կուտակված աղբը հավաքելու և հրապարակը մաքրելու համար:

«Հանրապետության հրապարակում մարդկանց տարողունակությամբ պայմանավորված նույնական միջոցառումների ավարտից հետո «Սանիթեքը» սովորաբար մոտ 7-8 տոննա աղբ է հավաքում»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Սանիթեքը» հորդորում է մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին ուշադիր և հոգատար լինել քաղաքի հանդեպ և բազմամարդ միջոցառումների ընթացքում աղբը թափել մոտակա աղբամանների մեջ: 

Համոզված ենք՝ մայրաքաղաքի բնակիչներն էլ հստակ հորդորներ ունեն ընկերությանը։

Մասնավորապես՝ Panorama.am-ը հույս ունի, որ այս միջոցառումների շրջանակում գոնե կմաքրվեն և կլվացվեն Մաշտոցի գետնանցումները, քանի որ քաղաքապետարանը միայն իր «ձեռքերն է լվացել». 

«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ Չարենցի թանգարանի հարակից տարածքում գտնվող Մաշտոցի պողոտայի գետնանցման սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներն իրականացվում է «Սանիթեք» ընկերության կողմից՝ ամենօրյա հաճախականությամբ»:
 

Placeholder
Նույնիսկ «Սանիթեքն» է իրար խառնվել Պապի գալու առթիվ