Գերմանացի պաշտոնյա. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությոնը կարող է հանգեցնել պատերազմի
Քաղաքական
13:36 23/06/2016

Գերմանացի պաշտոնյա. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությոնը կարող է հանգեցնել պատերազմի

Գերմանիայի կառավարության կողմից Ռուսաստանի հետ համագործակցելու համար լիազորված Գերնոտ Էրլերը զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա լարումն ու հակադրության էսկալացիան կարող են հանգեցնել պատերազմի: Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ հայտարարել է Էրլերը գերմանական «Passauer Neuen Presse» հրատարակչությանը տված հարցազրույցի ժամանակ:

«Զորքերի տեղակայման և ռազմական գործողությունների իրականացման մասին որոշումները ավելի ու ավելի բարձր են հրում ճոճանակը»,-հայտարարել է նա:

Ըստ Էրլերի՝ տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են ձգվող զսպանակ: Նրա կարծիքով՝հենց իրադարձությունների զարգացման նման ընթացքն է, որ բերումէ  անկառավարելի իրվիճակի՝ընդհուպ մինչև պատերազմի:

«Այսպես չի կարող շարունակվել, անհրաժեշտ է արգելակել, քանի դեռ շատ ուշ չէ»,-հայտարարել է գերմանացի քաղաքական գործիչը:

Էրլերը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ի գործողությւոնները Ռուսաստանի նկատմամբ պայմանավորված են ռուս-ուկրաինական հարաբերություններով և նաև նշել է, թե ինքը համամիտ է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի տեսակետի հետ, ով ավելի վաղ հայտարարել էր, թե ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում չպետք է հիմնվել սպառնալիքի ու ուժի կիրառման քաղաքականության վրա:

Placeholder