Հայաստան-ԵՄ  բանակցությունների հինգերորդ փուլը կլինի աշնանը
Քաղաքական
17:34 23/06/2016
Հայաստան

Հայաստան-ԵՄ բանակցությունների հինգերորդ փուլը կլինի աշնանը

Հայաստան-ԵՄ բանակցությունների հաջորդ՝ հինգերորդ փուլը տեղի կունենա Երևանում` այս տարվա աշնանը։

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հունիսի 21-22-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների չորրոդ փուլը։

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։ Մասնակցում էին նաև ԵՄ-ում Հայաստանի և ՀՀ-ում՝ Եվրոպական միության դեսպանները, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ և ԵՄ պաշտոնյաներ։

Քննարկվել են համաձայնագրի նախագծի քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատություն և ազատությունների բաժինների դրույթները։

Բանակցությունների վերջում տեղի է ունեցել լիագումար նիստ, որի ընթացքում կողմերն ամփոփել են քաղաքական, ոլորտային համագործակցության, առևտրի ու ներդրումների բաժինների շուրջ բանակցությունների արդյունքները և նախանշել հաջորդ փուլի քննարկումների շրջանակը։

Placeholder