Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան «աշխարհաքաղաքական սև խոռոչ է», որը սնում է իսլամական ահաբեկչությունը: «Ռիա նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այս մասին նշել է ֆրանսիացի հեղիանակավոր քաղաքագետ Ալեքսանդր Դել Վալը:
«Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ, ցանկանում է անել ամեն հնարավորը Ռուսաստանի հետ պատերազմի սանձազերծման համար, հենց այս պատճառով է նա խոցել ռուսական ինքնաթիռը»,- հայտարարել է Դել Վալը:
Քաղաքագետի համոզմամբ՝ այն, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է՝ խնդիր է: Այս համատեքստում, գործակալության զրուցակիցը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այսօր էլ Անկարան Հունաստանի և Կիպրոսի հետ համագործակցության բազմաթիվ նախագծերի արգելափակման գործում օգտագործում է ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակը:
Քաղաքագետը գտնում է, որ Թուրքիան հանցագործ պետություն է, որը ռմբակոծությունների է ենթարկում սեփական բնակչությանը, ինչպես նաև օգտագործում է ներգաղթյալների հետ ճգնաժամը ԵՄ-ին շանտաժի ենթարկելու համար:
Ալեքսանդր Դել Վալը վստահ է, որ Անկարան ձգտում է Եվրոպայի, ապա նաև՝ ողջ աշխարհի իսլամացման:
«Որպեսզի Թուրքիան հասկանա դա, պետք է տեղի ունենա 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների մասշտաբների 10 իրադարձություն»,- եզրափակել է ֆրանսիացի քաղաքագետը: