Christie's և Sotheby's աճուրդային տները կտրուկ կրճատել են արվեստի գործերի վաճառքը
Մշակույթ
18:44 23/06/2016
Աշխարհ

Christie's և Sotheby's աճուրդային տները կտրուկ կրճատել են արվեստի գործերի վաճառքը

Աշխարհահռչակ Christie's և Sotheby's աճուրդային տները հունիսի 21-ին և 22-ին կազմակերպել էին իմպրեսիոնիստական և մոդեռնիստական աշխատանքների աճուրդ: Վաճառքից գոյացել է 189 միլիոն դոլար, ինչը 52 տոկոսով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից՝ 395 միլիոն դոլար: Այս մասին գրում է  Ինտերֆաքսը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

Sotheby's-ը վաճառել է ներկայացված լոտերի 88,9 տոկոսը, Christie's-ը՝ 62 տոկոս:  Christie's –ը և Sotheby's-ը  ներկայացրել էին համապատասխանաբար 33 և 27 լոտ, մինչդեռ նախորդ տարի յուրաքանչյուրը վաճառքի էին հանել ավելի քան 50 առարկա:

Երկու տների մասնագետները կարծում եմ, որ վատ վաճառքի պատճառ կարող էր լինել Մեծ Բրիտանիայում՝ ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ  հանրաքվեն: 

«Ակնհայտ է, որ տնտեսական իրավիճակն ազդում է վաճառքի վրա»,- ասել է Christie's-ի միջազգային բաժնի տնօրենը: 

Աճուրդային տան գեղարվեստական խորհրդատուն ասել է, որ ցուցահանդեսում բավարար չէին գլուխգործոցները:

Christie's-ը և Sotheby's-ը միասին զբաղեցնում են անտիկվար և արվեստի գործերի աճուրդային վաճառքի համաշխարհային շուկայի 90 տոկոսը:

Placeholder
Christie's և Sotheby's աճուրդային տները կտրուկ կրճատել են արվեստի գործերի վաճառքը