Հռոմի պապի Հայաստան այցելությունը  ոչ միայն հոգևոր, այլ նաև  աշխարհաքաղաքական առումով լուրջ իրադարձություն է. Շարմազանով
Հասարակություն
23:04 23/06/2016
Հայաստան

Հռոմի պապի Հայաստան այցելությունը ոչ միայն հոգևոր, այլ նաև աշխարհաքաղաքական առումով լուրջ իրադարձություն է. Շարմազանով

Հռոմի պապի այցելությունը մեծ իրադարձություն է ոչ միայն Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների, այլ քրիստոնյա աշխարհի համար: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝  հավելելով, որ այս այցը Հայաստան ոչ միայն հոգևոր, այլ նաև աշխարհաքաղաքական առումով լուրջ իրադարձություն է:

«Այս այցելությունը խաղաղություն կբերի մեր տարածաշրջանին, սա ևս մեկ անգամ միասնության կոչ է բոլոր քրիստոնյա ժողովուրդներին և ևս մեկ անգամ վերահաստատում է՝  Հայաստանը ուխտագնացության երկիր է, հայ ժողովուրդն է առաջինն ընդունել Քրիստոսի Ավետարանը»,- նշեց Շարմազանովը:

 

Placeholder