Տանձուտ գետը հունից դուրս է եկել ու ողողել առափնյա մի շարք տներ և փողոցներ
Հասարակություն
20:17 23/06/2016
Հայաստան

Տանձուտ գետը հունից դուրս է եկել ու ողողել առափնյա մի շարք տներ և փողոցներ

Հունիսի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում ահազանգեր են ստացվել, որ Տանձուտ գետը հունից դուրս է եկել ու ողողել առափնյա մի շարք տներ և փողոցներ Վանաձոր քաղաքում:

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Placeholder