Վլադիմիր Կլիչկոն Ֆյուրիին համեմատել է Հիտլերի հետ
Սպորտ
19:00 23/06/2016

Վլադիմիր Կլիչկոն Ֆյուրիին համեմատել է Հիտլերի հետ

Ուկրաինացի ծանրքաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն բրիտանացի Թայսոն Ֆյուրիին անվանել է թուլամորթ՝ միաժամանակ նրան համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ: Այս մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը:

«Պետք է ուժերս չափեմ մի տղայի հետ, ով չի կարողանում բերանը փակ պահել, երբ խոսում է որոշակի բաների մասին: Շոկի մեջ էի, երբ լսեցի նրա կարծիքը կանանց ու հոմոսեքսուալիստների մասին, իսկ երբ նա խոսեց հրեաների մասին, ապա արտահայտվեց ինչպես Հիտլերը: Նա թուլամորթ մարդ է: Իր նմանների պատճառով բռնցքամարտի աշխարհն այլ կերպ է ընկալվում»,- հայտարարել է Կլիչկոն:

Հիշեցնենք, որ Ֆյուրին, չնայած բազմաթիվ քննադատություններին, շարունակում է իր արտահայտություններով հայտնվել սկանդալների կիզակետում: Նա վստահ է, որ «միասեռ ամուսնությունների պատճառով սատանան երկիր կգա», պնդում է, որ քնել է 500 կանանց հետ, իսկ հրեաներին չի սիրում, «որովհետև նրանք բթացնում են մարդկանց ուղեղը»:

Հավելենք, որ Ֆյուրի-Կլիչկո ռևանշ-մենամարտը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Մանչեսթերում:
 

Placeholder