Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կարծում է, որ իր երկրի ազգային հավաքականը պարտավոր է հաղթել Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Իհարկե, այս անգամ մենք մտադիր ենք հաղթել: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները կարող են տուն չվերադառնալ, եթե եզրափակչում պարտվեն Չիլիի ընտրանուն»,- նշել է Մարադոնան:
Հիշեցնենք, որ նախորդ տարի այս երկու թիմերը կրկին հանդիպեցին եզրափակչում: 2015 թ. կայացած վճռորոշ խաղում Չիլիի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարով 4:1 հաշվով հաղթեց արգենտինացիներին: