Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել
Տնտեսություն
19:53 23/06/2016
Հայաստան

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում  էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճ են արձանագրում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,65%-ով՝  հասնելով 49,45 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները աճել են 0,75%- ով՝ հասնելով բարելի համար 50,14 դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder