Ապրիլյան պատերազմում վիրավորված երեք զինծառայող դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. նախարար
Առողջություն
14:39 23/06/2016
Հայաստան

Ապրիլյան պատերազմում վիրավորված երեք զինծառայող դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. նախարար

Ապրիլյան պատերազմում վիրավորված երեք զինծառայող դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Ռոլանդին կարողացել են նաև բակ իջեցնել: Զինծառայողների վիճակում կայուն դինամիկա է առկա՝ դրական միտումներով: Հուսով եմ, որ շուտով կապաքինվեն, կտեղափոխվեն պալատ»,- նշեց նախարարը՝  հավելելով, որ զինվորներից մեկը գտնվում է «Էրեբունի» հիվանդանոցումը, երկուսը՝ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Ինչ վերաբերում է Արման Լազգիյանին, ով բուժումը շարունակում է Համբուրգում, Արմեն Մուրադյանն ասաց, որ նրա առողջական վիճակը կայուն է:

«Գրեթե ամենօրյա կապի մեջ ենք Արմանի հարազատների, ինչպես նաև Համբուրգի հիվանդանոցի հետ, որտեղ զինծառայողը շարունակում է բուժումը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ակնկալում են նրան հետագայում տեղափոխել նեղ մասնագիտական հիվանդանոց:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Placeholder
Ապրիլյան պատերազմում վիրավորված երեք զինծառայող դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. նախարար