Մոսկվայի 38-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացվելու են հայկական ֆիլմեր
Մշակույթ
09:04 23/06/2016
Աշխարհ

Մոսկվայի 38-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացվելու են հայկական ֆիլմեր

Հունիսի 23-30-ը կայանալու է Մոսկվայի 38-րդ միջազգային կինոփառատոնը, որի «Հատուկ ցուցադրություններ» ծրագրում ներկայացվելու է Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից:

«Փակուղի» ֆիլմը ցուցադրվելու է հունիսի 24-ին և հունիսի 25-ին «Կարո. Հոկտեմբերի 11» կինոթատրոնում: 

«Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990-ականների Գրին քարտ է շահել և ընտանիքով մեկնել Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանքի հետ հարաբերության տարբեր հանգրվանները: «Փակուղին» հանդիսանում է հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմը:

Փառատոնի ոչ մրցութային «Սեքս, ուտելիք, մշակույթ, մահ» ծրագրում ներկայացվելու է Դավիթ Սաֆարյանի  «28:94. Տեղական ժամանակ» (Հայաստան/Գերմանիա/Նիդերլանդներ) ֆիլմը: Այն ցուցադրվելու է հունիսի 28-ին  «Կարո. Հոկտեմբերի 11» կինոթատրոնի

Նշենք, որ փառատոնի  մրցութային ծրագրում ընդգրկված է  լիամետրաժ խաղարկային 12, վավերգրական 8, կարճամետրաժ 14 ֆիլմ: 

Placeholder