BBC. Քվեարկած քվեաթերթիկի լուսանկարումը գաղտնիության սկզբունքի խախտում է
Մեծ Բրիտանիայում ընթանում է Եվրոպական միության կազմից դուրս գալու մասին հանրաքվեն, որը միջազգային մամուլի կողմից ստացել է «Brexit» հայտնի անվանումը: Հանրաքվեի ընթացքում Մեծ Բրիտանիայի քաղաքացիները քվեարկելու են հետևյալ հարցի շուրջ. «Արդյոք պետք է Միացյալ Թագավորությունը մնա որպես Եվրոպական միության անդամ երկիր, թե՞ պետք է լքի այն»:
Բրիտանիայի ընտրական օրենսդրության համաձայն, հանրաքվեում կհաղթի այն կետը, որի ստացած ձայները կկազմեն ընդհանուր ձայների կեսից ավելին:
Հանրաքվեին ընդառաջ բրիատանական առաջատար BBC լրատվամիջոցը հրապարակել է հանրաքվեին մասնակցության ուղեցույց, որտեղ մատնանշվուն են, թե ինչն է թույլատրվում կամ արգելվում քաղաքացիներին ընտրական տեղամասերում քվեարկություն կատարելիս:
Ասենք՝
«Օրենքը լուսանկարելու որևէ արգելք չի սահմանում, սակայն Ընտրական հանձնաժողովը խստորեն չի խրախուսում որևէ լուսանկար անելը ընտրական տեղամասում, քանզի այդ կերպ կդառնաք քվերակության գաղտնիության սկզբունքի խախտող: Յուրաքանչյուր ոք, ով պատահաբար հրապարակային կդարձնի մեկ այլ անձի քվեարկությունը, նրան սպառնում է 5000 ֆունտ սթեռլինգ տուգանք կամ վեց ամսյա ազատազրկում: Հետևաբար, դուք քվերակության տեղամասերից շատերում կտեսնեք «արգելված է լուսանկարելը» զգուշացնող գրություններ: Ընտրական հանձնաժողովը խորհուրդ է տալիս՝ առավել նախընտրելի է մամուլում լուսանկարներ հրապարակելու համար դրանք անել ընտրական տեղամասերից դուրս»:
Հրապարակված ուղեցույցին ամբողջությամբ՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանական բանկերում և արտարժույթի փոխանակման կետերում հսկայական հերթեր են գոյացել
- Բրիտանական մամուլը կոչ է անում քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը
- Մեծ Բրիտանիայում սկսվել է ԵՄ-ից դուրս քալու հանրաքվեն
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան