Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեծ Բրիտանիայում բացվել են տեղամասեր, որտեղ Եվրոպական միության երկրներին անդամակցելու հանրաքվե է անցկացվում, -գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Sky News-ին:
Ընտրական տեղամասերը Լոնդոնի ժամանակով բացվել են առավոտյան ժամը 7.00-ին և կփակվեն 22.00-ին:
Քվեարկության ընթացքում ընտրողները պետք է պատասխանեն «Միացյալ Թագավորությունը մնա Եվրոպական Միության անդամ, թե լքի Եվրամիությանը» հարցին: Նրանք կընտրեն երկու տարբերակներից մեկը. «Մնալ Եվրամիության անդամ» կամ «Դուրս գալ Եվրամիությունից»՝ դնելով խաչ իրենց ընտրած տարբերակի դիմաց:
Հանրաքվեին իրավունք ունեն մասնակցելու 46,5 մլն ռեկորդային թվով քաղաքացիներ:
Վերջնական արդյունքները կհայտարարվի Մանչեսթերում՝ 382 ընտրատեղամասերում ձայների հաշվարկից հետո: