ԱՆ. 34 տուժած ստանում է հիվանդանոցային բուժում
Առողջություն
10:56 21/07/2016

ԱՆ. 34 տուժած ստանում է հիվանդանոցային բուժում

Խորենացի փողոցում այս գիշեր տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։ Նրանցից 15-ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարի մամուլի քարուղար Անահիտ Հայթայանը:

Այս պահի դրությամբ, գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում շարունակում են հիվանդանոցային բուժումը։

Բոլորին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։

Placeholder
ԱՆ. 34 տուժած ստանում է հիվանդանոցային բուժում