Մշակույթ 15:42 22/07/2016 Հայաստան

Մրցանակ հայկական հուշարձաններին՝ անտեսված ու վտանգված լինելու համար

Հայկական մշակութային ժառանգությունը խորապես վերաբերում է Եվրոպայի արմատներին: Շինություններն աղերսներ ունեն, օրինակ, հռոմեական ճարտարապետության հետ: Հայկական մշակութային ժառանգությունը դարերի ընթացքում տարածվել է լայն տարածքների վրա: Առանց գլոբալ մոտեցման հայկական մշակութային ժառանգությունն ընկալել դժվար է, հնարավոր չէ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգված հուշարձաններ» ծրագրի գիտական խորհրդի անդամներ Պաոլո Վիտտին:

Նա նշեց, որ մշակութային ժառանգությունը մարդկանց հիշողությունն է. «Մենք ուզում ենք պահպանել  մարդկության և բոլոր ժողովուրդների հիշողությունը: Սա շարունակական պրոցես է»:
Պաոլո Վիտտին ընդգծեց, որ հայկական մշակութային ժառանգության կարևորությունը Եվրոպայի համատեքստում անգնահատելի է:

Հիշեցնենք, որ Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը  մարտի 16-ին՝ Վենետիկում կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության ժամանակ ներառվել են «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում: Ծրագրի հայտը ներկայացրել է «Եվրոպա Նոստրայի» անդամ՝ Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի կողմից: Հուլիսի 19-23-ը Հայաստանում են գտնվում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության և Եվրոպական ներդրումների բանկ-ինստիտուտի մի խումբ փորձագետներ, ովքեր պաշտոնապես կազդարարեն «Երերույք-Անի պեմզա» ծրագրի մեկնարկը, որը կիրականացվի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ասուլիսին ներկա «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգված հուշարձաններ» ծրագրի  հիմնադիր, խորհրդի անդամ Գայ Կլաուսն ասաց, որ մրցանակը տրվում է ոչ թե  որպես կատարված աշխատանքի գնահատական կամ նախկին ձեռքբերումների համար, այլ կոչ է՝ ակտիվացնել, աշխուժացնել հետագա աշխատանքները և փրկել վտանգված հուշարձանը:

«Իսկ ինչո՞ւ է վտանգված: Որովհետև  բացիթողի վիճակում է գտնվում: Ինչո՞ւ է բացիթողի վիճակում հուշարձանը, որովհետև մոռացված է, անտեսված»,- նշեց նա:

Գ. Կլաուսի խոսքով, հուշարձանն ընդգրկելով այս ցանկում՝ «Եվրոպա նոստրա» կազմակերպությունը ծրագրերի միջոցով խթանում է տվյալ հուշարձանի տեսանելիությունը, ինչը բերում է նաև հուշարձանի վերականգնմանը: Ըստ նրա, կազմակերպությունն համագործակցում է Եվրոպական ներդրումային բանկի հետ, միասին մշակում են փրկարարական և վերականգնողական ծրագրեր, այսինքն՝ մշակվում է հնավայրը փրկելու բիզնես պլան:

Պատասխանելով իր իսկ հարցին, թե ինչո՞ւ է այս ամենը արվում,  ասաց. «Մշակութային ժառանագությունը մի շարք դրական անդրադարձ, ազդեցություն ունի, մշակույթն ինքնին արդեն սոցիալական ասպերեզում ունի դրական դրսևորում: Նաև բնապահպանական, տնտեսական անդրադարձ է ունենում»:

Ասուլիսին ներկա մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն ասաց, որ  Անիպեմզա գյուղը, որը գտնվում է Երերույքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, կառուցվել է խորհրդային տարիներին՝  մերձակա արդյունաբերական համալիրի աշխատակիցներին բնակարաններով ապահովելու նպատակով: Այն իր մեջ ներառում է մի քանի բնակելի տներ, դպրոց և այլ հասարակական շենքեր:

«Օրինակելի  բնակավայր է, այսօր աշխատատեղերի կարիք ունի: Անիպեմզան ունի այն պոտենցիալը, որ հնարավոր է դարձնել զբոսաշրջային կենտրոն: Այս ծրագրի շրջանակում քաղաքը նոր շունչ կստանա»,- ասաց փոխնարարը:

Երերույք եռանավ բազիլիկ տաճարը, որը կառուցվել է 6-րդ դարում, Հայաստանի հնագույն քրիստոնեական հուշարձաններից է, ամենատպավորիչ ճարտարապետական համալիրներից մեկը, որն իր մեջ ներառել է նաև մի քանի պաշտամունքային կառույցներ և գյուղական տներ: Բազիլիկ տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում:

«Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկը ձևավորվում է տարբեր ոլորտների միջազգային փորձագետների (պատմություն, հնագիտություն, ճարտարապետություն, պահպանություն, ծրագրերի վերլուծություն և ֆինանսներ) կատարած ուսումնասիրությունների եզրակացությունների հիման վրա: Առավել վտանգված հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկում ընդգրկված են նաև եվրոպական 7 երկրից: 

«Եվրոպա Նոստրան» 42 երկրի դաշինք է, Հայաստանն անդամակցում է 2012 թվականից: «Եվրոպա Նոստրա» ՀԿ-ն  մշակութային ժառանգության ոլորտում եվրոպական ամենահայտնի և նշանակալի կազմակերպությունն է, որը քարոզում է մշակութային ժառանգության, բնական հուշարձանների, բնության պահպանություն Եվրոպայի  ողջ տարածքում:

Նշենք, որ ասուլիսի հետո տեղի ունեցավ «Երերույք և Անիպեմզա, անցյալի հիշողություններ, առօրյա կյանք և ապագայի երազանքներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էին «Երերույք-Անիպեմզա» ծրագրի ընթացքում հայտարարված լուսանկարչական մրցույթի, ավելի քան 40 աշխատանք: Մրցույթի նպատակն էր ներկայացնել Երերույք հնագիտական վայրը և նրա շրջակայքում ապրող մարդկանց, վեր հանել ու արժևորել Շիրակի մարզի այս հատվածի առավել հետաքրքիր բնապատկերները: Ցուցահանդեսի շրջանակում հայտարարվեց մրցույթի հաղթողների անունները, ովքեր արժանացան դրամական պարգևների: Մրցույթին մասնակցած լավագույն լուսանկարները կտեղադրվեն «Երերույք-Անիպեմզա» ծրագրի կայքէջում:
Լուսանկարչական ցուցահանդեսի բացումից անմիջապես հետո հրավիրվեց «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերը, միջոցներն ու գաղափարները» խորագրով կլոր սեղանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Հացի և հացահատիկի ամենաբարձր գներ ունեցող ԵՄ երկրները
Համաձայն Եվրոստատի 2018-ի գների ինդեքսի, Դանիան Եվրամիությունում հացի և հացահատիկի ամենաբարձր գներն ունեցող երկիրն է: Գների մակարդակի ինդեքսն...
Աղբյուր` Panorama.am
20:18
Արհեստական բանականությունը կստեղծի WCIT-ի հիմնը
Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ World Congress on Information Technology (WCIT):...
Աղբյուր` Panorama.am
20:02
90-մետրանոց գոբելեն՝ «Գահերի խաղի» մոտիվներով
Ֆրանսիայի Ստորին Նորմանդիա մարզի Բայե  քաղաքում բացվել է յուրօրինակ ցուցահանդես, որի գլխավոր ցուցանմուշը «Գահերի խաղը» ֆիլմի...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հայաստանից ԱՄՆ ներմուծված շշալցված ջրերում չափից շատ մկնդեղի առկայության հին տվյալները՝ թարմացված հրատարակմա՞մբ
ԱՄՆ Սննդի և դեղորայքի վերահսկողության գործակալությունը (FDA) Հայաստանից ԱՄՆ արտահանված շշալցված ջրերում հայտնաբերվել է մկնդեղի թույլատրելիից շատ...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քեյթ Միդլթոնի 4-ամյա դուստրը վստահ է, որ մայրը հղի է
Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շարլոտտան իր դպրոցական ընկերներին պատմել է, որ մայրը՝ դքսուհի Քեյթ Միդլթոնն իրեն քույրիկ է «նվիրելու»:...
Աղբյուր` Panorama.am
19:32
Պատրաստվել է աշխարհի ամենամեծ աղցանն ու ընդգրկվել Գինեսի գրքում
Պերուի Տրուհիյոհ քաղաքի բնակիչները հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում ՝ պատրաստելով արտիճուկներով աղցան, որը կշռել է 784,53 կգ: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:19
Մեկ օրում՝ 26 ՃՏՊ, զոհվել է 5 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել...
Աղբյուր` Panorama.am
19:04
Փղիկն օգնել է գետում լողացող տղամարդուն
Համացանցում հայտնվել է տեսնայութ, որտեղ երևում է, թե ինչպես է փղիկն օգնում գետում լողացող տղամարդուն։ Փղերն  ուժեղ հոսքով գետի մոտ են եղել,...
Աղբյուր` Panorama.am
18:50
Վրացի դիզայները խմել սիրողների համար կոշիկ է հնարել
Ֆրանսիական Vetements բրենդը, որի հիմնադիրը վրացական ծագմամբ մոդելյեր Դեմնա Գվասալիան է, թողարկել է կոշիկ երեկույթների համար: Լենտա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Բրիտանիայի թագուհին մնացել է առանց բարի
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի Բուքինգհեմյան պալատում գտնվող անձնական բարը փակել են՝  անձնակազմի հարբեցողության պատճառով, որոնք...
Աղբյուր` Panorama.am
18:32
Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը  (ՄԻԵԴ) կքննարկի  Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ավրորա Մարդիգանյանի ընծայագրով գիրքը նվիրաբերվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Ամերիկաբնակ Նադյա Շահգալդյանը (Nadia Shahgaldian) որպես նվիրատվություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է հանձնել  եզակի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ինձ համար պատիվ է, որ մենք ներդրում ենք ունեցել Սբ. Հովհաննես եկեղեցու պահպանության հարցում. ԱՄՆ դեսպան
«Միացյալ Նահանգների կառավարությունն ու ժողովուրդը մեծ հարգանք ու ակնածանք են տածում Հայաստանի հարուստ պատմության և ժառանգության նկատմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:00
ԱԱ. Կարապետ Չալյանը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Ղազախստանում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը պարտվել է բրոնզե մեդալի...
Աղբյուր` Panorama.am
17:51
Վթար Աբովյան քաղաքում. կան տուժածներ
Այսօր՝ ժամը 14:30-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
17:46
«Data» սակագնային պլաններ. ստացե՛ք կրկնակի և դեռ ավելի ինտերնետ ՎիվաՍել-ՄՏՍ-ից
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է դառնալ «Data 3500» կամ «Data 5500» սակագնային պլանի բաժանորդ և ամսական ստանալ կրկնակի ավելի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրինագիծն անշարժ գույքի կադաստրային արժեքը և ոչ թե գույքահարկը «հաշվելու» մասին է. Կոմիտե
Կադաստրի կոմիտեն հաղորդագրություն է տարածել նախորդ շաբաթ Ազգային ժողովում քննարկված և առաջին ընթերցմամբ ընդունված «Անշարժ գույքի հարկով...
Աղբյուր` Panorama.am
17:27
Վանաձորի շուկայի մսի տաղավարներում տիրող իրավիճակի մասին
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է քայլերը հանրապետության բոլոր մարզերի մսի շուկաներում առկա խախտումներն ու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Միքայել Մինասյան. Հետևում եմ Արթուր Վանեցյան/ Նիկոլ Փաշինյան էպոպեային
«Արթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ»։
Աղբյուր` Panorama.am
17:05
Լևոն Քոչարյան. Երեկվա ճնշումները տեղ են հասել
«Օրենսդիր և գործադիր իշխանությունների երեկվա ճնշումները, փաստորեն, տեղ են հասել»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի...
Աղբյուր` Panorama.am
16:52
Հայկ Ալումյան. Դատարանի նկատմամբ եղել է բացահայտ ու ուժեղ ճնշում
«Երբ դատավորը խորհրդակցական սենյակում է ու պետք է որոշի, Սահմանադրական դատարանի որոշումը հիմք ընդունելով պարոն Քոչարյանին ազատ արձակի՞,...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ նստացույց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ նստացույց: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի...
Աղբյուր` Panorama.am
16:30
Քոչարյանի գործով գրավի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Մեղադրող դատախազն առարկեց փաստաբանների միջնորդությանը
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը...
Աղբյուր` Panorama.am
15:56
Դատաիրավական բարեփոխումները պետք է իրականացվեն իրավունքի գերակայության սկզբունքով. ՄԻՊ
Արման Թաթոյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին։
Աղբյուր` Panorama.am
15:41
Այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ, բայց այս պահին զբաղվելու եմ միայն ֆուտբոլով. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն ու վարչապետն ունեցել են լավ հարաբերություններ։ ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ռոբերտ Քոչարյան. Եթե փախնող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանիցիք թեյ խմելիս կլինեին
«Երևի դատախազության աշխատակիցների համար դժվար է հասկանալ ընդհանրապես, բայց այն տեսակի մարդը չեմ, որ կարող է ինչ-որ բանից...
Աղբյուր` Panorama.am
15:27
Նոր-Նորքի 6-րդ զանգվածում վաղը ցերեկը ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
15:11
ԿԲ-ն՝ eBay հարթակում վաճառվող Թեոդոր Աքսենտովիչին նվիրված կեղծ արծաթե հուշադրամների մասին
ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ eBay հարթակում վաճառքի է դրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան. Պատճառն այս է, որ ինձ չեն հասկանում ու չեն ուզում հասկանալ
17:44 17/09/2019

Ռոբերտ Քոչարյան. Պատճառն այս է, որ ինձ չեն հասկանում ու չեն ուզում հասկանալ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}