Տարածքային կառավարման նախարարությունն անլիցենզիա գնում է կատարել.«Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:56 26/07/2016
Հայաստան

Տարածքային կառավարման նախարարությունն անլիցենզիա գնում է կատարել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը  պաշտոնական փաստաթղթերից  տեղեկացել է, որ  ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարությունը  շրջանակային համաձայնագրերի միջոցով  գնել է ինտերնետային կապ։  Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության  գնումների աջակցման  կենտրոնը  բացասական եզրակացություն է տվել  այս գնման գործընթացին։

Բանն այն է, որ ՀՀ ՏԿԶՆ-ն իր կարիքների համար հայտարարված  շրջանակային համաձայնագրերի  միջոցով  գնում կատարելու  ընթացակարգի  հրավերով նախատեսված  ծառայությունների մատուցման  համար  լիցենզիա չի պահանջել։ Մինչդեռ  կնքվելիք  պայմանագրի  կատարումը  ՀՀ օրենսդրությամբ  հանդիսանում է  լիցենզավորման ենթակա գործունեություն։

Placeholder