Վալերի Օսիպյանի ինքնազգացողությունը լավ է, անցել է աշխատանքի . «Իրավունք»
Օրվա մամուլ
09:52 26/07/2016
Հայաստան

Վալերի Օսիպյանի ինքնազգացողությունը լավ է, անցել է աշխատանքի . «Իրավունք»

Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները շարունակում են ՊՊԾ գունդը պահել  իրենց վերահսկողության  տակ։  Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին  Սեֆիլյանի կողմնակիցները  գրոհել են ՊՊԾ գնդի  վրա, պատանդներ վերցրել ոստիկանության աշխատակիցների։  Հուլիսի 23-ին  բոլոր պատանդներին զինված խումբն ազատ է արձակել։ Նրանց շարքում էր Երևանի փոխոստիկանապետ  Վալերի Օսիպյանը։

«Իրավունքը» Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից տեղեկացել է, որ վերջինս իրեն լավ է զգում, արդեն անցել է աշխատանքի։  Իսկ թե ինչ է տեղի ունեցել  ՊՊԾ գնդում, երբ Օսիպյանը յոթ օր պատանդ է եղել, ինչ է տեսել ու լսել, փոխոստիկանապետը առայժմ հրաժարվեց  որևէ տեղեկություն տալ։

«Դրա մասին առանձին կխոսենք»,- ասել է Օսիպյանը և անջատել լսափողը։  

Placeholder