Ադրբեջանում զենքի գործարան է այրվում
Տարածաշրջան
17:33 26/07/2016
Հայաստան

Ադրբեջանում զենքի գործարան է այրվում

Ադրբեջանի զենքի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել: «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, ականատեսները վկայակել են, որ մեծ թվով վիրավորներ կան:

Հրդեհը տարածվել է գործարանի տարածքի մեծ մասով, արտակարագ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները շրջափակել են գործարանի տարածքը:

Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է  ունեցել Ադրբեջանի կենտրոնական մասում տեղակայված Շիրվան քաղաքում գործող «Արազ» գործարանում:  Տուժածների ու զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան:



 

Placeholder