Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստամբուլի նախկին քաղաքապետ Հուսեյին Ավնի Մութլուն ձերբակալվել է հեղաշրջման փորձի շրջանակներում կատարվող հետաքննության ժամանակ,- գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Hurriyet թուրքական թերթին:
Ըստ տեղեկությունների՝ Մութուլի տանը խուզարկություն է կատարվել: Մութլուն 2013 թվականին գլխավորել է Ստամբուլի վարչակազմը՝ Գեզի այգում հակակառավարական ցույցերի ժամանակ: Նա հայտնվել է պաշտոնյաների շարքում, ովքեր հեռացվել են աշխատանքից՝ ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Հուլիսի 15-ից՝ հեղարջման փորձից հետո, կառավարության զանգվածային զտումների ժամանակ, որը նախաձեռնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պաշտոնից զրկվել է 8777 մարդ: