Վիրավորները տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
Իրավունք
20:55 26/07/2016
Հայաստան

Վիրավորները տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

«Սասնա ծռեր» զինված խմբավորման վիրավոր երկու անդամները՝ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել են  ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Նրանց մեղադրանք էր առաջադրվել:  Հովհաննես Հարությունյանի փաստաբանը Panorama.am-ին ասել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
 

Placeholder