ՊՆ. ԶՈՒ-ում նվազել են ֆինանսական հոսքերի հետ կապված կոռուպցիոն ռիսկերը
Տնտեսություն
19:25 26/07/2016
Հայաստան

ՊՆ. ԶՈՒ-ում նվազել են ֆինանսական հոսքերի հետ կապված կոռուպցիոն ռիսկերը

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր կայացել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված ֆինանսաբյուջետային խնդիրների քննարկմանը:

Քննարկումների նպատակն էր վերստուգել ընթացիկ տարվա ֆինանսաբյուջետային ծախսերի կատարողականը, ընդհանրացնել ֆինանսաբյուջետային ոլորտին առնչվող հարցերը: Հանդիպմանը քննարկվել է նաև պաշտպանական գերատեսչության 2017 թվականի բյուջեի պլանավորման գործընթացը, կատարվել են որոշակի ճշտումներ:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդակցության մասնակիցները ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացրել ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկություններ:

Քննարկվել է նաև ՊՆ կենտրոնական ապարատի օպտիմալացման արդյունքում տնտեսված գումարն այլ ոլորտներ ուղղորդելու հարցը: Ոլորտի պատասխանատուներն ընդգծել են փաստը, որ վերջին տարիներին զինված ուժերում նվազել են ֆինանսական հոսքերի հետ կապված կոռուպցիոն ռիսկերը, միաժամանակ ամրապնդվել են գնումների գործընթացի ապագաղտնիացումն ու թափանցիկությունը:

Placeholder