«Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին վիրահատել են, նրանց վիճակը գնահատվում է նորմալ
Առողջություն
13:26 26/07/2016
Հայաստան

«Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին վիրահատել են, նրանց վիճակը գնահատվում է նորմալ

Այս գիշեր ՊՊԾ գնդի մոտ ոստիկանության և «Սասնա ծռեր» խմբի անդամների միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորվել են Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Նրանք  ստացել են հրազենային վիրավորում և տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ինչպես Panorama.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից,  «Սասնա ծռեր» խմբի անդամներ  Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին վիրահատել են, այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Նրանց վիճակը, ըստ աղբյուրի, գնահատվում է նորմալ, համապատասխանում է հետվիրահատական շրջանին:

Փոխհրաձգության հետևանքով վիրավորում ստացած Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի դեպքի կապացությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Placeholder