ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսել է քարտից քարտ  փոխանցումներ իրականացնելու հնարավորությունը
Տնտեսություն
16:25 26/07/2016
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսել է քարտից քարտ փոխանցումներ իրականացնելու հնարավորությունը

Սկսած 21.07.2016 թ.-ից  ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները կկարողանան իրականացնել փոխանցումներ Visa Direct համակարգի միջոցով Visa քարտերին, որոնք  թողարկված են ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի, այլև տեղական և միջազգային բանկերի կողմից թողարկված քարտերին: Փոխանցումները հնարավոր է կատարել շուրջօրյա՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի  157 բանկոմատների միջոցով:

Ընկերությունից մանրամասնում են, ընդ որում, ՎՏԲ-Հայաստան Բանկի և միջազգային բանկերի կողմից թողարկված Visa քարտերին փոխանցումներ կարելի է կատարել 4 արժույթներով՝ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով, իսկ տեղական այլ  բանկերի կողմից թողարկված քարտերին՝ ՀՀ դրամով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին դրամային փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է իմանալ միայն փոխանցումը ստացողի քարտի համարը:

Այլ բանկերի (տեղական և միջազգային) կողմից թողարկված քարտերին փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է  նախապես տրամադրել է Բանկին փոխանցում ստացողի անունը, ազգանունը և քարտի 16-նիշանոց համարը հետևյալ տարբերակներից մեկով.

• Ուղարկել հաղորդագրություն 2700 հեռախոսահամարին` նշելով ստացողի տվյալները հետևյալ ձևաչափով. C2C 5450570001075245 AVAG AVAGYAN (որպես օրինակ);
• Տրամադրել նույն տվյալները՝ զանգահարելով Call Center 8787-հեռախոսահամարով  օպերացիոն ժամերին կամ զանգահարելով  Պրոցեսինգի բաժին (+374 10) 56 07 08 հեռախոսահամարով՝ օպերացիոն ժամերից դուրս;
• Նույն տվյալները տրամադրել մասնաճյուղի աշխատակցին բանավոր` այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Դրամային փոխանցումը հասանելի կլինի ստացողին՝   մի քանի րոպեից մինչև 2 բանկային օրվա ընթացքում, կախված ստացողի քարտը սպասարկող բանկի տեխնիկական հնարավորություններից: Ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում, իսկ  յուրաքանչյուր փոխանցման միջնորդավճարը կազմում է 0.9% -2% փոխանցվող գումարից:

 

Placeholder