Փարավոն Միրզոյան. Շատ վիրավորված եմ
Մշակույթ
14:52 26/07/2016
Հայաստան

Փարավոն Միրզոյան. Շատ վիրավորված եմ

«Որպես արվեստագետ, երբ տեսա այդ էմբլեման, ամաչեցի: Մեր պատմությունը մեզ հնարավորություն է տալիս աշխարհին ներկայանալ որպես հնագույն ազգերից մեկը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը՝ խոսելով Հայաստանի ազգային բրենդի (լոգո և կարգախոս) մասին, որն ամերիկյան GK Brand ընկերության հիմնադիր և ղեկավար Վազգեն Քալաջյանը ներկայացրել  էր  LinkedIn ցանցի իր էջում:

Արվեստագետն ասաց, որ  ազգային բրենդ ստեղծելու համար պետք է նկարիչները հավաքվեին, էսքիզներ ներկայացնեին:

«Շատ վիրավորված եմ: Դա մեր գործն է, մենք պետք է առաջարկեինք»,- ասաց նկարիչը՝ կրկին ընդգծելով, որ Հայաստանը նոր երկիր չէ, ունի հրաշալի պատմություն, աշխարհը հայ ժողովրդին այլ կերպ է ճանաչում: 

Նշենք, որ այս բրենդի նպատակն է Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել աշխարհում: Մինչդեռ  այն Հայաստանում  լուրջ քննադատությունների առիթ է հանդիսացել: Ի դեպ՝ դրա ստեղծման գինը 400 հազար դոլար է:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում  էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասել էր, որ դրա հետ կապված մանրամասն ուսումնասիրություններ են ընթանում:

Placeholder