Թբիլիսիից Բաթումի՝ շվեյցարական երկհարկանի գնացքներով
Տնտեսություն
11:25 26/07/2016
Աշխարհ

Թբիլիսիից Բաթումի՝ շվեյցարական երկհարկանի գնացքներով

Stadler Kiss մոդելի երկհարկանի գնացքներն սկսել են առաջին երթուղիները  դեպի Վրաստանի սևծովյան ափեր: Առաջին գնացքն ուղևորվել է Թբիլիսից Բաթումի նախօրեին առավոտյան՝ 9:10, երկրորդը՝ երեկոյան 18:20:  Լուրը հայտնում է Newsgeorgia-ն՝ հղում անելով «Վրացական երկաթուղիների»-ի մամուլի քարտուղար Դաչի Ցագուրիային:

Նոր գնացքները առաջին մեկ երթուղիի ընթացքում կփոխադրեն  400 ուղևոր: Բաթումիի ճանապարհին գնացքը կկայանի միայն Ուռեկիի և Քոթուլեթիի կայարաններում:

«Գնացքի ուղևորության ընթացքը կրճատվել է կես ժամով, այսօր անհրաժեշտ է շուրջ հինգ ժամ, ավելի ստույգ՝ 4:55, որպեսզի հասնել Բաթումի: 2019 թվականին մենք նախատեսում ենք  ավարտել արդիականացման նախագիծը, որպեսզի ընթացքը կրճատենք ևս մեկ ժամով, այնպես որ՝ ուղևորներին կհասցնենք չորս ժամից քիչ ժամանակահատվածում»,-հաղորդել է Ցագուրիան:

Նրա խոսքով՝  երկաթգծի արդիականացման նախագծի համար հատկացվել է  525 մլն շվեյցարական ֆունտ:

Stadler Kiss  երկհարկանի գնացքները կաշխատեն ամեն օր:

Երկաթգիծը ձեռք է բերել չորս երկհարկանի գնացք: Երկուսի ձեռքբերումն է նախատեսվում է հունվար-փետրվարին: Դրանք նույնպես նախատեսված են Բաթումի ուղղության համար:

Վրացական երկաթուղիների»-ի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ գնացքների թարմացում կիրականացվի բոլոր ուղղություններով:

«Բաթումի է այսօր գնացել ամենալավ գնացքը: Այժմ այդ կազմերը կփոխանցվեն այլ ուղղություններով, որտեղ նման լավ գնացքներ չկան»,-ասել է Ցագուրիան:

Նա նաև հաստատել է, որ գները գնացքների համար մնում են նույնը, և երկաթուղիների ղեկավարությունը չի պատրաստվում այն բարձրացնել:

Stadler Bussnang AG շվեյցարական ընկերության գնացքները հագեցված են անվտանգության համակարգերով, ինչպես նաև հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այդ գնացքներում աշխատող անձնակազմը հատուկ վերապատրաստում է անցել տարբեր երկրներում: Գնացքները «Վրացական երկաթուղիների» համար արժեցել են  40 մլն եվրո: Նրանցից յուրաքնչյուրի արժեքը կազմում է 9,9 մլն եվրո:

Placeholder