Սառնատարոն. Իտալացի գործարարների համար  հետաքրքրական կարող են լինել գինեգործությունը և պանրագործությունը
Տնտեսություն
16:28 26/07/2016
Հայաստան

Սառնատարոն. Իտալացի գործարարների համար հետաքրքրական կարող են լինել գինեգործությունը և պանրագործությունը

Իտալացի գործարարների համար  հատկապես հետաքրքրական կարող են լինել հայաստանյան գինեգործության և պանրագործության  ճյուղերը: Այս մասին «Իտալիա-Եվրասիա» առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր քարտուղար Դավիդե Սառնատարոն գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպմանը:

ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պալատի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանն իրենց համար  ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է, և հաշվի առնելով նաև ԵՏՄ-ին անդամակցության հանգամանքը` իրենք պատրաստ են քննարկել համատեղ ծրագրեր  իրականացնելու հարցերը:

Սերգո Կարապետյանը կարևորել է հայ-իտալական  համագործակցության բարձր մակարդակը` ընդծելով գյուղատնտեսության ոլորտում  դրանք զարգացնելու և նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

«Կարծում եմ, որ գյուղատնտեսության ոլորտում նույնպես առկա են փոխշահավետ  բիզնես-նախագծեր իրականացնելու լայն հնարավորություններ»,- ասել է նա:

Նախարարն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որն առավել առարկայական և հանգամալից կուսումնասիրի համագործակցության հնարավոր ուղղությունները, այնուհետև  կազմակերպել բիզնես-ֆորում երկու երկրների գործարարների մասնակցությամբ,  ինչին դրական է արձագանքել իտալական կողմը:

 

Placeholder