Պաուլու Բենտուն պաշտոնանկ է եղել
Սպորտ
12:50 26/07/2016

Պաուլու Բենտուն պաշտոնանկ է եղել

Բրազիլական «Կրուզեիրոյի» գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն, ով նախկինում գլխավորել է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, պաշտոնանկ է եղել: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Պորտուգալացի մասնագետը թիմում աշխատել է ընդամենը 2,5 ամիս: Այս ընթացքում «Կրուզեիրոն» անցկացրել է 17 հանդիպում, որոնցից միայն վեցն է հաղթական ավարտ ունեցել:

Հիշեցնենք, որ ներկա պահին Բրազիլիայի առաջնությունում թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը:
 

Placeholder