Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռոնալդուի օրը. մարզվել Մակգրեգորի հետ, հանգստանալ` Ջեյ Լոյի
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն շարունակում է ապաքինվել վնասվածքից, սակայն ֆուտբոլիստին դա ամենևին չի խանգարում մարզվել և կազմակերպել ակտիվ իր հանգիստը:
Ինչպես տեղեկացնում է «Isport»-ը, ֆուտբոլիստն այցելել է հայտնի բռնցքամարտիկ Քոնոր Մակգրեգորին, ով նախապատրաստվում է օգոստոսի 20-ին Նեյտ Դիասի հետ կայանալիք ռևանշ-մրցամարտին: Եվ ահա Եվրոպայի նորընծա չեմպիոնն իր ընկերոջը որոշել է հոգեբանական աջակցություն ցուցաբերել:
Նույն օրը մարզիկներն այցելել են ամերիկյան հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսին` մարզումային ծանր օրվանից հետո հաճելի հանգիստ կազմակերպելով: Ի դեպ` երգչուհին նշում էր իր ծննդյան տարեդարձը: