«Սպորտինգը» պայմանագիր է ստորագրել քաղցկեղի դեմ պայքարող 5-ամյա փոքրիկի հետ
Սպորտ
18:00 26/07/2016
Աշխարհ

«Սպորտինգը» պայմանագիր է ստորագրել քաղցկեղի դեմ պայքարող 5-ամյա փոքրիկի հետ

5-ամյա Ֆրանցիշկուն, ով պայքարում է քաղցկեղի դեմ, պաշտոնական պայմանագիր է ստորագրել պորտուգալական «Սպորտինգի» հետ: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:

Փոքրիկը դարձել է թիմի 12-րդ խաղացողը և արդեն հասցրել է լինել Լիսաբոնի տնային ստադիոնում՝ 30,000 հանդիսականի աչքի առաջ խաղադաշտ դուրս գալով և ծափահարությունների արժանանալով:

«Սպորտինգի» նախագահ Բրունո Կարվալյուն այսպես է մեկնաբանել ակումբի կողմից կատարված գեղեցիկ այս քայլը.

«Մենք ուրախ ենք Ֆրանցիշկուի հետ պայմանագիր կնքելու համար: Նա մեր թիմին կօգնի սկսել նոր մրցաշրջանը: «Սպորտինգն» ունի 110 տարվա պատմություն և այսպիսի մարդկանց շնորհիվ, ինչպիսին այս փոքրիկն է, ակումբը նվազագույնն այդքան էլ գոյություն կունենա»,- ասել է նախագահը:
 

Placeholder