Հուլիսի 17-ին վիրավորված «Սասնա ծռեր» խմբի անդամներից մեկի վիճակը կայուն ծանր է
Առողջություն
18:19 26/07/2016
Հայաստան

Հուլիսի 17-ին վիրավորված «Սասնա ծռեր» խմբի անդամներից մեկի վիճակը կայուն ծանր է

Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի գրավման ժամանակ վիրավորված «Սասնա ծռեր» խմբի անդամ, 26-ամյա Թաթուլ Թամրազյանի առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր կայուն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը:

«Կա առաջընթաց: Կատարվում են հետազոտություններ, որպեսզի հետագայում վերականդանացման բաժանմունքում մնալու հետ կապված հարցում կողմնորոշվենք»,- ասաց նա՝ հավելելով, որ Թ.Թամրազյանն ունի որովայնի վնասվածք:

Հարցին, թե արդյոք նրա կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, նա պատասխանեց.  «Եթե ծանր է, ուրեմն ինչ-որ չափով կյանքին վտանգ կա,  ոնց որ  ցանկացած մարդու, որը վերակենդանացման բաժանմունքում է»։

Նա նաև ասաց, որ վիրավորի գիտակցությունը տեղն է:

 

Placeholder