Էրդողանը Ռուսաստան կմեկնի օգոստոսի 9-ին
Քաղաքական
13:06 26/07/2016
Հայաստան

Էրդողանը Ռուսաստան կմեկնի օգոստոսի 9-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգ կմեկնի օգոստոսի 9-ին: Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեկը:

«Պարոն դեսպանը մեզ տեղեկացրեց, որ մեր հարգելի նախագահը հաստատել է, օգոստոսի 9-ին կլինի Սանկտ Պետերբուրգում: Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ ու արագ տեմպերով կարգավորենք իրավիճակն ու մեր հարաբերությունները, որոնք խաթարվել էին նոյեմբերի 24-ին»,-«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ,-ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ Վ. Պուտինն ու նրա թուրք գործընկերը կհանդիպեն օգոստոսի առաջին տասնօրյակի ընթացքում Ռուսաստանի տարածքում:

Placeholder