Թուրքիայում հեղաշրջման մասնակիցներին «բռնաբարում, ստորացնում և կտտանքների են ենթարկում»
Քաղաքական
17:00 26/07/2016
Տարածաշրջան

Թուրքիայում հեղաշրջման մասնակիցներին «բռնաբարում, ստորացնում և կտտանքների են ենթարկում»

Թուրքիայում հուլիսի 16-ին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո հեղաշրջման մասնակից բոլոր զինվորականները ներկայումս փակված են բանտերում, որտեղ ենթարկվում են բռնաբարությունների, կտտանքների, ինչպես նաև մի քանի օր շարունակ մնացել են առանց սննդի և ջրի:

Այս մասին Mirror պարբերականի փոխանցմամբ` հաղորդում է Amnesty International կազմակերպությունը` վկայակոչելով իր հավաստի աղբյուրներին:

Ձերբակալված ավելի քան 10 հազար զինվորականների մի մասին փակել են ձիերի ախոռում և սպորտային դահլիճներում:

Amnesty International-ը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը թույլ տալ կառույցի մասնագետներին այցելել ձերբակալված զինվորականներին` նրանց կալանավորման պայմանները ուսումնասիրելու և իրավունքները պաշտպանելու համար:

Հեղաշրջման ձախողված փորձի արդյունքում մահացել էին ավելի քան 200 զինվորականներ,  վիրավորվել էին 1500-ը:

Միջազգային կառույցը հայտնել է, որ ունի անհերքելի ապացույցներ այն մասին, որ թուրքական ոստիկանությունը ձերբակալված զինվորականներին ավելի քան 48 ժամ պահել է ֆիզիկապես անհարմար դիրքում և զրկել է սննդից ու ջրից: Որոշ դեպքերում էլ զինվորականները ենթարկվել են դաժան ծեծի, կտտանքների և նույնիսկ բռնաբարության:

Placeholder