Չինչինի 82-ամյա բնակչին դեռ չեն գտել. գյուղապետ
Հասարակություն
18:47 26/07/2016
Հայաստան

Չինչինի 82-ամյա բնակչին դեռ չեն գտել. գյուղապետ

Չինչին գյուղի անհետացած բնակչի որոնողական աշխատանքները շարունակվում են: «Այս պահին որևէ տեղեկություն չունենք, որոնողական աշխատանքները շարունակվում են»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Չինչինի գյուղապետ Կարեն Դարբինյանը:

Նա նշեց, որ բնակչի մոտ վերջերս հիշողության կորուստ էր նկատվում, որևէ այլ հիվանդություն չի ունեցել:

Հարցին, թե հնարավո՞ր է նա սահմանը հատած լինի, գյուղապետը նշեց. «Գյուղը յոթ կիլոմետր հեռու է սահմանից, սակայն ոչինչ չեմ բացառում, ամեն բան էլ հնարավոր է»,-ասաց Դարբինյանը:

Նշենք, որ ավելի վաղ ԱԻՆ փրկարար ծառայությունը տեղեկատվություն էր ստացել, որ հուլիսի 24-ին Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչ Խ.Կ-ն (ծնված 1934 թ.) դուրս է եկել տանից և չի վերադարձել:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ:

 

 

Placeholder
Չինչինի 82-ամյա բնակչին դեռ չեն գտել. գյուղապետ