Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ավետիսյանների սպանության գործով այսօր տեղի ունեցած դատական նիստում մեղադրող դատախազը մեղադրյալ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի համար որպես պատիժ ցմահ ազատազրկում է պահանջել:
Բացի Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունից, Պերմյակովը մեղադրվում է նաև հայ-թուրքական սահմանը ապօրինի հատելու համար:
Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ: