Իսպանիայի Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչել  և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը
Հասարակություն
18:39 12/08/2016
Հայաստան

Իսպանիայի Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Օգոստոսի 12-ին իսպանական Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչել և  դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին ինստիտուցիոնալ հայտարարությանը։ Այս քայլով Բենալմադենան համալրեց Իսպանիայի՝ նման որոշում ընդունած երկու տասնյակից ավելի քաղաքների շարքը:

Placeholder
Իսպանիայի Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը