Ի՞նչ գրքեր է պատրաստվում կարդալ Բարաք Օբաման արձակուրդներին
Քաղաքական
10:42 13/08/2016
Աշխարհ

Ի՞նչ գրքեր է պատրաստվում կարդալ Բարաք Օբաման արձակուրդներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է այն հինգ գրքերը, որոնք ծրագրում է կարդալ Մարտաս-Վինյարդ կղզում անցկացվելիք երկշաբաթյա արձակուրդի ժամանակ: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով CNN-ին: 

Նշվում է, որ Օբաման իր հետ վերցրել է բրիտանացի հեղինակ Փոլա Հոքինսի «Աղջիկը գնացքում» հոգեբանական թրիլերը, Քոլսոն Ուայթհեդի՝ աֆրոամերիկացիների կյանքի մասին պատմող «Ստորգետնյա երկաթուղի» գիրքը:

Բացի այդ, ԱՄՆ նախագահը արձակուրդների ընթացքում նախատեսում է կարդալ բրիտանական Costa մրցանակին արժանացած «Ես՝ նշանակում է բազե» գիրքը, Նիլ Սթիվենսոնի «Յոթ Եվա» ֆանտաստիկ վեպը, Ուիլյամ Ֆիննեգանի «Վայրի օրեր. սերֆերի կյանքը» հուշագրություններ,  որը 2016 թվականին Պուլիցերյան մրցանակի է արժանացել՝ որպես լավագույն ինքնակենսագրական:

Placeholder
Ի՞նչ գրքեր է պատրաստվում կարդալ Բարաք Օբաման արձակուրդներին