Քաղաքական պայքարի մշակույթ է փոխվելու. Հրայր Թովմասյան
Քաղաքական
20:02 08/09/2016
Հայաստան

Քաղաքական պայքարի մշակույթ է փոխվելու. Հրայր Թովմասյան

Այսօր Մելիք Ադամյան փողոցում, ՀՀԿ գրասենյակի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավարա, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը փորձագետներին հորդորեց մտքեր արտահայտելուց առաջ «լավ կարդալ» Սահմանադրությունը:

«Սահմանադրությամբ հստակ սահմանված է, թե որ դրույթներն են ուժի մեջ մտնում», -նկատեց Թովմասյանը:

Նա լրագրողներին վստահեցրեց, որ նոր Սահմանադրությամբ կառավարման նոր համակարգին անցմամբ, քաղաքական «միանգամայն այլ մշակույթ ենք տեսնելու»:

«Իմ կարծիքով, դուք այսօր արդեն իսկ տեսնում եք այդ մշակույթի որոշակի դրսևորումներ՝ դուք երբեք Վանաձորի և Գյումրու ընտրությունների ժամանակ քաղաքական պայքար չեք տեսել, բայց դուք այսօր ականատես եք լինում քաղաքական պայքարի: Իսկ դա կարևորագույն խնդիր է», -հայտարարեց Թովմասյանը:

Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Թովմասյանի մատնանշած փոփոխությամբ կոռուպցիա՞ն է նվազելու, տնտեսական ա՞ճ է գրանցվելու, ինչին ԱԺ ներկայացուցիչը արձագանքեց, որ փոխվելու է քաղաքական պայքարի ու քաղաքական համակարգի մշակույթը:

Հարցին, թե ինքն իրեն տեսնու՞մ է նոր ձևավորվող կառավարության կազմում, Թովմասյանը պատասխանեց կարճ՝ «Ոչ»:

Placeholder