Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 330 կրակոց. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:23 08/09/2016
ԼՂՀ

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 330 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 330 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

 

 

Placeholder