Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սլովակիայում Բանսկա-Բիստրիցա քաղաքացի ոչ հեռու այսօր գիշերը ընկել և ջախջախվել է շտապ օգնության ուղղաթիռը: «Russia today»-ի փոխանցմամբ, ուղղաթիռում եղած օդաչուն, ինչպես նաև երկու բժիշկներն ու հիվանդը մահացել են:
Ըստ աղբյուրի, ուղղաթիռը կանչվել է հիվանդ տղամարդու համար, ով կոտրել էր ոտքը լեռնային հատվածում գիշերային զբոսանքի ժամանակ: Երբ վիրավորը տեղափոխվել է ուղղաթիռ, ուղղաթիռը բարձրացել է վեր ու անձնակազմի հետ կապը կտրվել է:
Վթարի վայր են շտապել ոստիկանության, հրշեջ ծառայության աշխատակիցներ: Արդեն առավոտյան կարողացել են հայտնաբերել մահացածների դիերը: