Արտահանողների ԱԱՀ վերադարձը կնպաստի բիզնեսի զարգացմանը
Տնտեսություն
18:03 08/09/2016
Հայաստան

Արտահանողների ԱԱՀ վերադարձը կնպաստի բիզնեսի զարգացմանը

Ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում. ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված եկամուտների գումարն ինն ամսում 5.0 մլրդ, իսկ տարում 15.0 մլրդ դրամով ավելացնելու հաշվին նշված չափով համապատասխանաբար ավելացվել է «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների ինն ամսվա և տարեկան գումարները:

Կարևորելով ընդունված որոշումը վարչապետը նշել է, որ այն կնպաստի բիզնեսի զարգացմանը:

Placeholder