Նոր վարչապետը հանդես կգա իր առաջարկներով. Արտակ Զաքարյան
Քաղաքական
21:01 08/09/2016
Հայաստան

Նոր վարչապետը հանդես կգա իր առաջարկներով. Արտակ Զաքարյան

Կարեն Կարապետյանը ներկա էր ՀՀԿ ԳՄ նիստում և ներկայացրեց իր առաջիկա անելիքները: Այդ մասին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Կառավարության ամբողջ կազմի փոփոխության մասին նա ոչինչ չասաց՝ նշելով, որ նոր վարչապետը հանդես կգա իր առաջարկներով:

«Սահմանադրությամբ սահմանվում են ժամկետներ այդ սահմաններում ամեն ինչ հայտնի կդառնա», -հավելեց Զաքարյանը:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, Զաքարյանն ասաց, որ նա հանդես եկավ ելույթով, ներկայացրեց անելիքները: «Նախագահն ընդունել է Հովիկ Աբրահամյանի հրաժարականը», -նշեց Զաքարյանը:

Placeholder