Քոջաելիում պատվիրել են Էրդողանի արձանը, սակայն «մոռացել» են այնուհետև այն վերցնել
Հասարակություն
11:21 08/09/2016
Տարածաշրջան

Քոջաելիում պատվիրել են Էրդողանի արձանը, սակայն «մոռացել» են այնուհետև այն վերցնել

Թուրքիայի Քոջաելի նահանգի Քարթեփե շրջանում ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Շրջանի ՏԻՄ մարմիններից մեկը պատվիրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձանը, սակայն այնուհետև ոչ ոք չի հետաքրքրվել պատրաստված արձանով, այն այդպես էլ մնացել է քանդակագործի մոտ:

«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական «Sözcü» թերթին, գրում է՝ քանդակագործ Նոյ Աչընը դեռևս հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից առաջ քաղաքապետարաններից մեկից ստացել է Էրդողանի   արձանը կերտելու պատվեր: 2 տոննա կշռող և 4 մետր բարձրություն ունեցող արձանի աշխատանքները տևել են շուրջ մեկ ամիս:

Սակայն երբ արձանն արդեն պատրաստ է եղել, ոչ ոք չի հետաքրքրվել արձանի ճակատագրով և  չի եկել այն տանելու: Քանդակագործն էլ ստիպված այն տեղադրել է իր արհեստանոցի դիմաց: Փողոցով անցնողները լուսանկարվում են «Էրդողանի» հետ, կամ քանդակագործին հարցուփորձ անում արձանի պատմության վերաբերյալ:





Placeholder