Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի անվտանգության ուժերն այս գիշեր 12 հոգուց բաղկացած ահաբեկչական խմբավորում են վնասազերծել,-հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Ըստ իրանական աղբյուրի՝ ահաբեկչական խմբավորումը կապված է եղել Սաուդյան Արաբիայի հետ և նպատակ է ունեցել Իրանի տարբեր շրջաններում ահաբեկչական գործողություններ իրականացնել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Քերմանշահ նահանգում Իրանի անվտանգության ուժերի իրականացրած հակաահաբեկչական գործողության արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 անդամ էր սպանվել: