Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խաչվերացը հպարտության ու հաղթանակի տոն է. Տեր Հակոբ քահանա Խաչատրյան
Հայ Առաքելական եկեղեցին սեպտեմբերի 11-ին կնշի հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն ասաց, որ Խաչվերացը ուրախության, հպարտության, հաղթանակի տոն է, քանի որ տոնի հիմքում ընկած է գերեվարված խաչի վերադարձը:
«Տոնի ժամանակ կարելի է և ծնունդ նշել, և կնունք: Սխալ է ժողովրդի այն ընկալումը, թե այդ օրը նման տոներ չեն նշում և այն մահացածների օր է: Խաչվերացի օրը գերազմանատներ գնալ չի կարելի, և ինչպես ժողովուրդն է ասում՝ այն «քառասունքը չի կտրում» -նշեց եկեղեցու հոգևոր հովիվը:
Նրա խոսքով՝ ժողովրդական սխալ պատկերացում է այն, որ սեպտեմբերի մեկից սկսած մինչ Խաչվերացը մկրտության, պսակադրության արարողություններ հաճախ չեն կատարում. «Ժողովուրդը ականջալուր պետք է լինի եկեղեցական արարողություններին և ուրախանա քրիստոնյա լինելով: Իսկ տոնի վերաբերյալ քաջատեղյակ լինելուն աշխատանք պետք է տանի նաև եկեղեցին»:
Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը հավելեց, որ եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Այն տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Իսկ «Խաչվերաց» բառը նշանակում է խաչի բարձրացում:
Հայ Եկեղեցու ծիսակարգով տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին բոլոր եկեղեցիներում մատուցվում է Մեռելոց հիշատակի Ս. Պատարագ: