Հյուսիսային Կորեան արգելել է «հեգնանքը»
Քաղաքական
16:38 08/09/2016
Աշխարհ

Հյուսիսային Կորեան արգելել է «հեգնանքը»

Տարածաշրջանային ԶԼՄ-ները հայտնում են, որ Հյուսիսային Կորեայում աճել է հասարակական այլախոհությունը։ Վերջին շաբաթներին 2 անգամ նկատվել է կառավարությանը և նրա ղեկավարին ծաղրող գրաֆիտի նկարներ։

Այսպիսով՝ Հյուսիսային Կորեան արգելել է «հեգնանքը», քանի որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Յոնգ Նամը մտավախություն ունի, որ ժողովուրդն իր հետ համաձայնում է «հեգնանքով»։

Երկրում մարդկանց արգելվել է իրենց առօրյա խոսակցությունների ժամանակ հեգնական մեկնաբանություններ անել Կիմ Յոնգ-ընի կամ նրա տոտալիտար վարչակարգի վերաբերյալ։ Անգամ անուղղակի քննադատությունն է արգելվել։

Ողջ երկրում վարչակարգի աշխատակիցների կողմից անցկացվող հանդիպումներում քաղաքացիներին զգուշացրել են, որ արգելվում է քննադատությունը։ Հանդիպումների հիմնական կետն է․«Փակ պահեք Ձեր բերանները»։

Պաշտոնյաները ժողովրդին զգուշացրել են, որ այնպիսի արտահայտությունը,ինչպիսին է օրինակ «Այս ամենը Ամերիկայի մեղքով է» ևս արգելվել է, քանի որ այն իր մեջ պարունակում է հեգնանք ու ռեժիմի քննադատություն։

Placeholder