Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդկաստանի Քարնաթաքայի նահանգի Շիմոգա քաղաքից ոչ հեռու 12 մարդ է խեղդվել՝ փորձելով Թունգաբադրա գետում լողացնել աստվածության արձանը։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Ականատեսների վկայությամբ՝ նավակում 35 մարդ է եղել, որոնք մտադիր են եղել Գանեշա աստծու արձանը հասցնել գետի մեջտեղը և ջրի մեջ ընկղմել, ինչպես պահանջում է ավանդույթը, սակայն ուժեղ հոսանքի պատճառով նավակը խորտակվել է։ 5 մարդ ինքնուրույն դուրս է եկել ափ, մի մասին ջրից փրկել են մոտակա գյուղերի բնակիչները:
Միջադեպը տեղի է ունեցել Գանեշա-չաթուրթհի տոնակատարության ժամանակ՝ նվիրած Գանեշա աստծու իմաստությանը։ Ըստ ավանդույթի՝ կավե արձանը սուզում են ջրի մեջ և թողնում, որ այն աստիճանաբար քայքայվի: