Արլեմ Դեզիրը  Մամեդյարովի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը
Քաղաքական
14:00 08/09/2016
Աշխարհ

Արլեմ Դեզիրը Մամեդյարովի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը

Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը նախօրեին՝ սեպտեմբերի 7-ին, Փարիզում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Ինչպես տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳ նախարարության կայքից, Մամեդյարովն ու Դեզիրը հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամատության լուծման հարցը։

Նշվում է, որ կողմերը կարևորել են, որ անհրաժեշտ է գտնել  խնդրի խաղաղ, բանակցված և տևական լուծում, որը պետք է լինի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։
 

Placeholder