Կին մրցավարը երկրպագուին հեռացրել է մարզադաշտից
Սպորտ
10:19 08/09/2016

Կին մրցավարը երկրպագուին հեռացրել է մարզադաշտից

Իսպանիայի ցածր դիվիզիոններից մեկի հանդիպումը կանգնեցվել է, որպեսզի մարզադաշտից հեռացվի մրցավարին վիրավորող երկրպագուն։ «Էսպորտիվա Վալս» և «Կամբրիլս Ունիոն» թիմերի հանդիպման ընթացքում ֆանատը մի շարք դրվագներում դժգոհ էր կին մրցավարի որոշումներից, ուստի գոռաց. «Գնա աման լվա»։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։

Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայում գործում է մի նախաձեռնություն, որի համաձայն՝ մրցավարական բրիգադի անդամների հասցեին վիրավորանքներն անթույլատրելի են, ուստի Մարթա Գալյեգոյի գործողությունները միանգամայն հիմնավորված են։

Հարկ է նշել, որ հանրությունը ծափահարություններով է ընդունել մրցավարի որոշումը։

Placeholder