Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ճապոնացի Կեի Նիսիկորին մեկնաբանել է 1։6, 6։4, 4։6, 6։1, 7։5 հաշվով իր հաղթանակը բրիտանացի Էնդի Մարրեյի նկատմամբ «US Open»-ի քառորդ եզրափակչում։
«Շատ ծանր խաղ էր։ Այնքան էլ լավ չսկսեցի ու առաջին սեթում զիջեցի 1։6 հաշվով։ Իմ խաղում խոտանը շատ էր։ Սակայն անձրևի պատճառով հայտարարված դադարից հետո մարզչիս օգնությամբ բարելավեցի խաղս, վերադարձրեցի իմ խաղային ռիթմը։
Հատկապես դժվար էր 5-րդ սեթում։ Նյարդային խաղ էր, սակայն ես աշխատում էի հանգստություն պահպանել։ Կարծում եմ՝ դա ամենակարևորն էր։ Կորտում հավասար պայքար ծավալվեց, ուստի ուրախ եմ, որ հաղթեցի։ 4-րդ ու 5-րդ սեթերում ցուցադրեցի իմ լավագույն թենիսը։ Հիմա անհամբերությամբ եմ սպասում կիսաեզրափակչին»,- Նիսիկորիի խոսքերը մեջբերել է championat.com-ը։